Մոսկվայում կորոնավիրուսից բուժվածների թիվը հասել է 115-ի

Մոսկվայի սոցիալական զարգացման գծով փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան հայտարարել է, որ ՌԴ մայրաքաղաքում կորոնավիրուսից բուժված մարդկանց թիվը հասել է 115-ի: Այս մասին ասված է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ, հայտնում է Газета.Ru-ն:

Նա նշել է, որ Մոսկվայում անցած օրվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 45 մարդ: Բոլորն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից և գտնվում են լավ վիճակում:

«Հուսով ենք, որ այս դրական միտումը կուժեղանա», – ավելացրել է Ռակովան:

Համաձայն վերջին տվյալների ՝ Ռուսաստանում COVID-19-ով վարակվածների թիվը 2337 է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ