Կորոնավիրուսով պայմանավորված՝ Վրաստանում դադարեցվել է ալկոհոլային խմիչքների վաճառքը

Վրաստանում մարտի 31-ից մինչև արտակարգ դրության ավարտը (ապրիլի 21-ը) ալկոհոլային խմիչքների վաճառքի համար նախատեսված բոլոր օբյեկտների գործունեությունն արգելված է: Այս մասին ասված է «COVID-19 տարածումը կանխելու միջոցների վերաբերյալ» կառավարության որոշման մեջ:

Միևնույն ժամանակ, նշվում է, որ արտակարգ դրության ողջ ժամանակահատվածում ռեստորանների, հանրային սննդի օբյեկտների, այդ թվում կազմակերպություններին կից սննդի կետերում թույլատրվում է միայն առաքման ծառայության։

Ըստ Վրաստանի առողջապահության նախարարության վերջին տվյալների ՝ երկրում պաշտոնապես գրանցվել է կորոնավիրուսային վարակի 110 դեպք, որից 21 մարդ բուժվել է: Բժիշկների հսկողության տակ գտնվող հիվանդանոցներում 278 հիվանդ է, կարանտինային ռեժիմով ՝ 4 հազար 995 մարդ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ