«Խոսքը վերաբերում է մարդկային կյանքեր փրկելուն…». Մարիամ Փաշինյանը՝ ՀՀ քաղաքացիներին տեղորոշելու վերաբերյալ նախագծի մասին


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը` Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ քաղաքացիներին տեղորոշելու վերաբերյալ նախագծին:

«Մեր անձնական տվյալները օգտագործվում են թե facebook-ում, instagram-ում, viber-ում և գրեթե բոլոր սոցիալական հարթակներում որտեղ մենք գրանցում ենք անձնական տվյալներ, թողնում էլեկտրոնային հասցե, անուն ազգանուն, կամ հեռախոսահամար: Երբ խոսում եմնք գաղտնիության մասին, արդյոք մենք կարդում ենք բոլոր սոցիալական ցանցերի privacy policy-ները, որտեղ թողնում ենք մեր անձնական տվյալները: Երևի շատ քչերն են անում, բայց շատերն են չափազանցնում և դրամատիկացնում այսօրվա նախագիծը:

Հեռախոսազանգերի միջոցով քաղաքացիները շարժը հետևելու միակ նպատակը կորոնավիրուսով վարակված քաղաքացիների շփումները շրջանակը պարզելն է և հետևաբար կորոնավիրուսի տարածման ռիսկերը նվազեցնելը: Խոսքը վերաբերում է համաշխարհային պանդեմիային և մարդկային կյանքեր փրկելուն:

Նորից փայլուն առիթ դիվիդենտներ շահելու համար»,- գրել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ