Մարզահամերգային համալիրում հարյուրավոր մահճակալներ են դրել… վարչապետի խոսնակի մեկնաբանությունը

Համացանցում լուսանկարներ են հայտնվել Մարզահամերգային համալիրի նախասրահից, որտեղ հարյուրավոր մահճակալներ են տեղադրված: Քննարկվում է, որ այնտեղ ընդունելու են կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին:

Լուսանկարների վերաբերյալ Factor.am-ը մեկնաբանություն խնդրեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանից:

«Բազմիցս հայտարարել ենք, որ տարբեր սցենարներ նկատի առնելով՝ Համալիրում, եւ ոչ միայն, նախապատրաստական աշխատանքներ են տարվում, որ եթե անհրաժեշտ լինի, պատրաստ լինեն ընդունելու մեր համաքաղաքացիներին: Նույն հավանականությամբ կարող է եւ դրա կարիքն ընդհանրապես չլինի»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ