![]()
Մեկուսացումից դուրս է եկել ևս 150 քաղաքացի: Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում նոր տեղեկություններ է հաղորդել կորոնավիրուսային հիվանդության հաստատված նոր դեպքերի մասին:«Մարտի 30-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 50 նոր դեպք:
Նշենք, որ նրանցից 23-ը գտնվել է կարանտինում, 24-ը հաստատված դեպքի կոնտակտավոր է:
3 դեպքի շփման շրջանակը պարզվում է»,- գրել է նա:
![]()