![]()
ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 31.03.20թ. ժամը 18-30-ի դրությամբ մուտքերը կազմել են 813.144.843 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 3051:
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում նոր տեղեկություններ է հաղորդել կորոնավիրուսային հիվանդության հաստատված նոր դեպքերի մասին:«Մարտի 30-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 50 նոր դեպք:
Նշենք, որ նրանցից 23-ը գտնվել է կարանտինում, 24-ը հաստատված դեպքի կոնտակտավոր է:
3 դեպքի շփման շրջանակը պարզվում է»,- գրել է նա:
![]()