![]()
Միակ մարզը, ուր պաշտոնապես կորոնավիրուս չի հաստատվել,այս պահի դրությամբ մնում է Գեղարքունիքի մարզը:
«Կորոնավիրուսը Հայաստան ոնց էլ ներթափանցի, Քյավառի կողմերը սատկելու է»․
ՀՀ քաղաքական գործիչ, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում դեռ կորոնավիրուսի տարածման փուլում էր նման հումորային գրառում կատարել:
Փաստացի Գավառը և ամբողջ մարզը այսօր զերծ մնաց կորոնավիրուսից:
Ու չնայած այդ հանգամանքին, մարզում երտասարդները դիմակներ են կարելու բաժանել: Մեկ օրում մարզի երաժշտական դպրոցի մանկավարժ,վոկալիստ Աննա Գզրարյանը մոտ 100 դիմակ բաժանեց քաղաքի բնակիչներին: Դիմակները այս օրերին կարել էին Գավառի վոկալիստն ու պարուսույցը. «Ամեն ինչ կանենք,առանց կորոնավիրուսի Գավառ ունենալու համար »,- ասում են նրանք:
![]()