«Սա արհամարհանք է ամբողջ հայությանը». Սասուն Միքայելյան

Այս պահին ԱԺ արտահերթ նիստին միայն «Իմ քայլը» խմբակցությունն է մասնակցում, սա արհամարհանք է ամբողջ հայությանը:

Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, ԱԺ-ում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքների փաթեթում փոփոխությունների օրակարգով արտահերթ նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

«Թող գային իրենց տեսակեն արտահայտեին, բանավեճ լիներ: Այս նախագծով մենք Հայաստանը չենք փրկում, բայց սա մի նշույլ է մեր հետագա գործունեության: Ամբողջ աշխաևրհը չի կարողանում մի ռեցեպտ առաջարկի վիրուսի դեմ, բայց մենք մեր քայլերով պետք է կարողանանք մեր ժողովրդին զգաստացնենք, պատրաստենք, որ այս կորոնավիրուսը չտարածվի ամբողջ Հայաստանով մեկ: Վաղը շատ ուշ կլինի»,-ասաց նա:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ