«Քիչ խոսենք, սատանան քիչ լսի կորոնավիրուսի առումով»․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը քվեարկեց, որից հետո պատասխանեց լրագրողների հարցերին։ Հարությունյանն ասաց, որ ակտիվություն կա հանրության կողմից, թեև մտավախություն կար, ինչը, ըստ նրա, արցախցիների բարձր քաղաքացիական գիտակցության արտահայտումն է:

Անդրադառնալով կորոնավիրուսի հետևանքով ընտրությունները հետաձգելու մյուս թեկնածուների առաջարկին՝ Արայիկ Հարությունյանը նշեց, որ եթե առողջապահության պատասխանատուներն ասեին, որ հնարավոր չէ պահել անվտանգության կանոնները, ինքը ևս կաջակցեր այդ առաջարկին:

Նրա խոսքով՝ առաջիկայում տնտեսական աղետ է սպասվում, ուստի Արցախը պետք է ունենա լեգիտիմ իշխանություն, որը ՀՀ իշխանությունների հետ կպայքարի կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամի, աղետի դեմ:

Նա նաև հորդորեց քիչ խոսել կորոնավիրուսի մասին՝ «սատանան չլսի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ