Ախտահանվել են ԲԴԽ-ի և Երևանի դատարանների վարչական շենքերը

Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելուն ուղղված միջոցառումների շրջանակներում ջերմային աերոզոլային գեներատորներով և ախտահանիչ նյութերով ախատահանումներ են իրականացվել Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքի և Երևանի բոլոր ատյանների դատարանների աշխատասենյակներում, դահլիճներում, կալանավորների ժամանակավոր պահման խցերում և հարակից տարածքներում:

Այս մասին հայտնում են ՀՀ դատական դեպարտամենտից:

«Այս պահին ընթանում են ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության մյուս դատարանների ախտահանման աշխատանքների կազմակերպման գործընթացը, որոնք կիրականացվեն առաջիկա օրերին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ