![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է լուսանկարով և կատարել է հետևյալ գրառումը.
Ես էս գրառումը անողի վրա չեմ զարմանում, զարմանում եմ 250 և ավել օգտատիրոջ վրա ովքեր էս հիմարությունը տարածում են…
Ի՞նչ չիպավորում, ո՞վ է ասել դրա մասին, ինչի՞ց ենթադրեցիք…
Թե բա էսա մեզ բոլորիս կոդավորելու են…
Տո այ միամիտներ ջան, Ձեզ վաղուց են «կոդավորել», Ձեր անուն-ազգանունը կամ էն Ձեր անձնագրի սերիաներն արդեն իսկ բավական են…
Հարգելիներս, չկա նման բան ու չի էլ լինի, մի տրվեք նման հիմարություն տարածողների սադրանքներին… ու ամեն մեկի հրապարակած հիմարությունը պարտադիր չէ, որ տարածեք:
Ցավալին այն է, որ ոմանք միամտորեն կարող են հավատալ ու տրվել էս սադրանքներին:
Ասեցինք ազատ խոսքի իրավունք է, չասեցինք ամեն տեսակի հիմարություն պետք է դուրս տաք:
![]()
![]()