![]()
Հասարակական, քաղաքական, մշակութային ու մարզական հայտնի գործիչները շարունակում են SHANTNEWS-ի եթերից կոչ անել տանը մնալ: Նրանք կիսվում են իրենց մտորումներով, տանը գտնված երկար ժամանակը լցնելու փորձով, խորհուրդներ են տալիս, հորդորում պատասխանատվությամբ մոտենալ մոտենալ սեփական ու դիմացինի առողջությանը, գիտակցել իրավիճակի լրջությունը:
Հերթական հորդոր-խորհուրդը հունահռոմեական ոճի ըմբիշ, 2012թ. Օլիմպիադայի արծաթե մեդալակիր, 2014թ. Աշխարհի չեմպիոն, 2010թ. Աշխարհի գավաթի հաղթող, 2009թ. Եվրոպայի չեմպիոն, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանից է:
«Ստեղծվել է արտակարգ դրություն, պարետային ժամ, և այդ ամբողջն ինքնանպատակ չէ, չի վերաբերում միայն մեզ՝ Հայաստանին, ամբողջ աշխարհում է դա: Բոլորս գիտենք, որ, ցավոք, վիրուսը տարածվում է և արդեն ընդգրկել է ամբողջ աշխարհը՝ գրեթե առանց բացառության: Ստեղծված պայմաններում այն ցուցումները, որ տալիս են պարետատունը, Առողջապահության նախարարությունը, ուղղակի անխուսափելի են:
Եթե չկատարենք բոլորս, յուրաքանչյուրս, ապա դրա էֆեկտիվությունը կա՛մ շատ քիչ կլինի, կա՛մ էլ ուղղակի արդյունք չի տա: Ուստի կոչս, հորդորս է նախ՝ խուճապի չմատնվենք, սթափ գնահատենք իրավիճակը, հետևենք պաշտոնական լրահոսին, խորհուրդներին, հորդորներին: Պահպանենք այն տարրական կանոնները, որ կան ԱՆ-ի կողմից, գտնենք ստեղծված իրավիճակում այլ զբաղմունքներ, ինչը, հավատացնում եմ ձեզ, հաստատ հնարավոր է»,- ասել է Ջուլֆալակյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
![]()