Նախօրեին Լեհաստանի քաղաքացիներ են տարհանվել ՀՀ տարածքից

#LOTdoDomu («Վերադարձ տուն») ծրագրի շրջանակներում ս.թ. մարտի 28-ին Լեհաստանի Հանրապետության մի խումբ քաղաքացիներ տարհանվել են Հայաստանի Հանրապետության տարածքից:

.Այս մասին հաղորդում է Երևանում Լեհաստանի դեսպանատունը:

«Հայրենակիցների վերադարձը Լեհաստան հնարավոր է դարձել Երևանում Լեհաստանի դեսպանության ջանքերի շնորհիվ, որն էլ, ոստիկանության ներկայացուցիչների ուղեկցությամբ, կազմակերպել է ուղևորների անվտանգ փոխադրումը հայ-վրացական սահման, ինչպես նաև ապահովել է քաղաքացիների սահմանահատումը:

Թբիլիսիում ԼՀ դեսպանության աջակցությամբ մեր հայրենակիցները LOT-ի կողմից կազմակերպված չարտերային ինքնաթիռով վերադարձել են Լեհաստան»,- մասնավորապես ասվում է հաղորդագրության մեջ:

English text below …. Հայերեն տեքստը ստորև…W sobotę 28 marca w ramach operacji #LOTdoDomu z Armenii została…

Posted by Embassy of Poland, Yerevan on Monday, March 30, 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ