Ոստիկանին հարվածած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել

Ոստիկանին հարվածած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել։ Դեպքը տեղի է ունեցել մարտի լույս 27-ի գիշերը։

Ժամը 05։00-ի սահմաններում Օհանովի փողոցում ոստիկանները կանգնեցրել են սրընթաց երթևեկող Mitsubishi մակնիշի մեքենան՝ արագ երթևեկելու պատճառը պարզելու և արտակարգ դրության պայմաններում տեղաշարժման համար անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը ստուգելու նպատակով։ Երիտասարդը վրդովվել է, հայհոյել ու հարվածել իրավապահ մարմինների ներկայացուցչին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մանրամասները՝ տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ