Համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը քեզ չի շնորհավորի․ Ստում ես, Վիտո

Դավիթ Ջալալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Արցախի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճին գնահատական տալուց զերծ կմնամ, քանզի նույնսիկ մեծ ցանկության դեպքում դժվար էր տեսնել քաղաքական վեկտոր կոչվածը։ Բանավեճին ներկա չէր ըստ իս միակ արժանի թեկնածուն, ում կողմից «հեռուստաթատրոնին» չմասնակցելու որոշումը գնահատելի է։

Այնուամենայնիվ, Արցախում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, հարկ եմ համարում անդրադառնալ թեկնածուներից Վիտալի Բալասանյանի երեկ հնչեցրած մի քանի շեշտադրումներին, որոնք կրկին զարյույցի ալիք են բարձրացրին մեր ընդհանուր հայրենիքում։ Բանավեճի ընթացում նախագահի մեկ այլ թեկնածու Աշոտ Դադայանը Բալասանյանին հիշեցրեց, որ նա կոշտ դիրքորոշում ունի ՀՀ իշխանությունների հանդեպ, ինչպե՞ս է պատկերացնում իր աշխատանքը նրանց հետ: «Դա մտահոգիչ է ոմանց համար, իբր՝ մենք թշնամի ենք ՀՀ վարչապետի հետ: Մենք նրա հետ 20 տարի հարգալից հարաբերություններ ենք ունեցել, վիրավորանքներ չենք հնչեցրել։ Համոզված եղեք՝ հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանն ինքն է անձամբ շնորհավորելու»,- պատասխանեց Վիտալի Բալասանյանը։

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մերձավոր Բալասանյանի վերջին հայտարարության ստահոդ և ստոր լինելը երկար-բարակ չմեկնաբանելու համար կխոսեմ միայն փաստերով։ Բերեմ թերևս ամենաթարմ օրինակը։ 2019 թվականի հոկտեմբերի 8-ին Վիտալի Բալասանյանը հարցազրույց էր տվել Livenews.am-ին, որտեղ նրա կողից պետության և պետության առաջնորդի հասցեին հնչեցված ահաբեկչական բնույթի հայտարարությունների վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ն քննություն էր սկել։ Մասնավորապես, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նույնացնելով «Սասնա Ծռեր»-ի հետ, Բալասանյանը ասել էր, որ 2016 թվականին ներել են այդ ահաբեկիչներին, հիմա հայտարարում է՝ ֆիզիկապես ոչնչացնելու են նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն անել իր, ժողովրդի, պետության, պետականության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի: «Նիկոլ Փաշինյանն ու այդ ահաբեկչական խմբավորումը մեկ ամբողջություն են, դա մեկ ահաբեկչական խմբավորում է, մեկը՝ զենքով, մյուսը գրիչով իշխանությունը բռնազավթել են: Բարձրաձայն եմ ասում, թող Նիկոլի հպարտ քաղաքացիները լսեն, համայն հայությունն էլ լսի և րոպե առաջ քայլ անի»,- նշել էր Բալասանյանը:

Ինչ է ստացվում, ընդամենը 5 ամիս առաջ Փաշինյանին ֆիզիկապես ոչնչացնելու սպառնալիքներ հնչեցած անձն այսօր հայտարարում է, որ 20 տարի լավ հարաբերությունների մեջ է եղել ՀՀ առաջնորդի հետ և որ նա հաջորդ օրը շնորհավորելու է իրեն Արցախի նախագահ դառնալու կապակցությամբ։ Իյա, իրո՞ք, կասեր Բալասանյանի ընկեր Սերժ Սարգսյանը։

Կարծում եմ՝ շատ ավելի ընդունելի կլիներ, որ Բալասանյանը երեկ հանդես գար այն դիրքորոշմամբ, որով ներկայացել էր հոկտեմբերի 8-ի հայտնի հարցազրույցում։ Տղամարդկություն ունեցիր մինչև վերջ տանելու այն դրոշակը, որը բարձրացրել ես։

Իսկ ինչ վերաբերվում է Փաշինյանի կողմից շնորհավորանք ստանալու համոզմունքին։ Անմիջապես ասեմ, համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը քեզ չի շնորհավորելու։ Չի շնորհավորելու այն պարզ պատճառով, քանզի դու չես դառնալու Արցախի նախագահ։ Թե ինչպես է ժողովուրդը վերաբերվում է ձեզ, լավ գիտես և կրկին անգամ չեմ ուզում խոսել այդ մասին։ Ամեն դեպքում, ձեզ վատ մի զգացեք։ Ձեզ սիրում է, Շուշանը, Նունեն, Էդիկը, Աշոտը, Ադեկվադկի «լավ տղերքը» ու էլի պիցցայակեր և մտահոգ որոշ մարդիկ։ Բավարարվեք այսքանով։ Իսկ Արցախի իմաստուն ժողովուրդը ունենալու է արժանի առաջնորդ, ասել է թե ժողովուրդը երբեք չի սխալվում։ Չի սխալվի նաև վաղը։

Հ․Գ․ Ի դեպ, Վիտալի Բալասանյանի պաշտոնական կայքի անվանումը vito.am է։ Այս փաստը թերևս չեմ մեկնաբանի։ Այն ցայտուն կերպով բնութագրում է նախագահի թեկնածուի էությունը։

Համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը քեզ չի շնորհավորի․ Ստում ես, ՎիտոԱրցախի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճին…

Posted by David Jalalyan / Դավիթ Ջալալյան on Monday, March 30, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ