«Ի՞նչ է ձեզ տալու, եթե իմանաք Նորքի Մասիվի ու Հարավարևմտյան թաղամասի բնակիչները քանի անգամ են խոսել».Միրզոյան

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ հասկանալի են` այսպիսի միջոցառումները նախատեսված են համաճարակի հիմքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում:

«Հասկանալի է, որ բջջային sim քարտերի միջոցով տեղորոշման ճանապարհով պետությունը կարող է կարիք ունենա պարզելու, թե որ անձիք են գտնվել միևնույն տարածքում, որպեսզի հնարավոր լինի համաճարակը կանգնեցնել: Ինձ ու գործընկերներիս հասկանալի չէ, թե ինչ է տալիս պետությանը այն տեղեկատվությունը, թե երկու անձ` մեկը Նորքի Մասիվից, մեկն էլ Հարավարևմտյան թաղաամսից քանի անգամ են իրար հետ խոսել»,-հետաքրքրվեց ԱԺ նախագահը:

«Իրականում զանգի կարևորությունը հետևյալն է՝ պարկերացնենք, ինձ մոտ հայտնաբերվում է կորոնավիրուս, նախորդ 14օրվա ընթացքում իմ լոկացիան արդեն նշվեց, որ բավական չէ, քանի որ ավելի լայն շրջանակ է ընդգրկում, հետևաբար իմ հեռախոսազանգերի վերհանում և նրանցից ճշտումը` արդյոք իրենք հանդիպել են ինձ, կարևոր է, քանի որ հնարավոր է անձը մոռանա դրա մասին»,-պատասխանեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ