![]()
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ միշտ էլ հեռախոսայաին խոսակցությունները լսել են և ինքը լրագրողական տարիներից ի վեր միշտ էլ այդ ռիսկային խմբում է եղել «Էնպես որ իմունիտետ ունեմ:
Խի եմ ձեզ էդքան հետաքրքիր, չգիտեմ, բայց ամեն դեպքում: Տեսականորեն ընդունենք, որ 3մլն բնակչություն ունի ՀՀ-ն, նրանք, ովքեր օգտագործում են էլեկտրոնային կապ, մոտ 2մլն և ավելին են: Դուք այնպես ասացիք, հիմա մարդիկ կիմանան, թե սմարթֆոններ եք նվեր տալու, ով չունի: Ոնց է իրականացվելու դա, ինչպես է հավաքվելու այդ բազան, ով է տիրապետելու այդ ամբողջին»,-հետաքրքրվեց պատգամավորը:
«Կարևոր հանգամանք արձանագրենք, որ խոսքը հեռախոսազրույցը լսելու մասին չէ, այլ զրույցի փաստն արձանագրելու: Նույնը նաև կարճ հաղորդագրություններին է վերաբերում: Բնականաբար դա այն մարմիններն են լինելու, ովքեր կարողանալու են վերահսկողություն իրականացնել՝ ԱԱԾ, Ոստիկանություն…Կարծում եմ` որևէ մեկի մտքով չի անցնի համաճարակի համար ձեռք բերված տվյալները որևէ այլ նպատակով օգտագործել»,-պատասխանեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
![]()