Արարատի մարզում վարակվածների թիվը ըստ գյուղերի

ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից քանիսը որ մարզից են:

Մասնավորապես, այս պահի դրությամբ 329 վարկվածներից 151-ը Երեւանից է, ինչը կազմում է վարակվածների շուրջ 46 տոկոսը:

Երկրորդ տեղում Կոտայքի մարզն է, որտեղ վարակվածների թիվը 57 է, իսկ Արարատի մարզում՝ 56:

4-րդ տեղում Արմավիրն է (52 պացիենտ), հաջորդում են Շիրակը (5), Արագածոտնի մարզը (4), իսկ Լոռիում եւ Սյունիքում գրանցվել է 2-ական պացիենտ:

Տավուշում, Գեղարքունիքում եւ Վայոց Ձորում կորոնավիրուսի վարակման դեպքեր չեն գրանցվել:

Արարատի մարզը կարելի է համարել վիրուսի բավական ակտիվ օջախ։

Իմ կոչը Արարատի մարզի բնակիչներին։#COVID_19#Մնա_տանը

Posted by Garik Sargsyan / Գարիկ Սարգսյան on Monday, March 30, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ