«Այս պահին ունենք 14 ծանր և մեկ ծայրահեղ ծանր պացինետ». Արսեն Թորոսյան

Այսօր Կառավարությունն արտահերթ նիստ է գումարել: ԱՆ Արսեն Թորոսյանը նիստի ընթացքում նշեց, որ վերջին մեկ օրում 5 նոր դեպք է արձանագրվել, ընդհանուր այս պահին կա կորոնավիրուսով վարակված 482 քաղաքացի:

Նախարարը նշեց, որ 25 հոգին նրանցից եղել է կարանտինում և շփման շրջանակ, որպես այդպիսին չի ունեցել: 31 հոգին եղել են անձինք, ովքեր եղել են կասկածելի գոտում, իսկ 2 նոր դեպքերը բերովի են, նրանք եկել են արտերկրից և նրանց շփման շրջանակն այս պահին պարզվում է. «Այս պահին ունենք 14 ծանր և մեկ ծայրահեղ ծանր պացինետ: Բայց նրա վիճակը բարելավում է և շուտով նա կդառնա ծանր և կսկսի ինքուրույն շնչել»:

Թորոսյանը նաև հավելեց, որ նախկին 2 ծանր դեպքերը բժիշկների աշխատանքի շնորհիվ դառնում են սովորական դեպքեր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ