![]()
«Ամենակարևորն այն է, որ էս ամենից փորձենք դասեր քաղել …». այս մասին իրր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Տարոն Չախոյանը: Գրառման մեջ ասվում է.
Գիտեք, էս օրերն անցնելու են, էս համաճարակը անցնելու է, բոլորիս կյանքն էլի վերադառնալու է բնականոն հունին:
Էլի առաջվա պես ամբողջ օրը վազվզելու ենք գործերով ու ասեմ, որ էլ ավելի ծանրաբեռնված ռեժիմով, որովհետև էս բացը լրացնել է պետք:
Ու էլի ժամանակ չենք ունենալու մտերիմների, հարազատների, բաերկամներիի ու ընկերների հետ շփվելու… ֆիզիկապես ժամանակ չենք ունենալու, թե չէ ցանկություն միշտ էլ կա…
Ամենակարևորն այն է, որ էս ամենից փորձենք դասեր քաղել … դասեր քաղել ու հասկանալ, թե որքան թանկ է մեզ տրված ժամանակը, որքան արագ է այն անցնում:
Պետք է հասկանանք որ մեզ ընձեռնված ժամանակը պետք է արդյունավետ օգտագործել, էս կյանքը պետք է ճիշտ ապրել…
Հավատացեք էս կյանքից ոչ ոք ոչինչ չի տանելու հետը, իսկ իրենից հետո ժառանգներին թողնելու է միայն իր անունն ու պատիվը, մնացածը փուչ բաներ են…
Ու՞մ են պետք գռփած ու լափած միլիոնները, որոնք ի դժբախտություն շատերի` չեն կարող տանել իրենց հետ:
Ու՞մ են պետք էն արյան գնով դիզած միլիոնները, երբ ազգիդ մեծամասնությունը երազում է քեզ տեսնել առնվազն բանտախցում, ու՞մ են պետք սեփական ազգից, ժողովրդից ու պետությունից գողացած փողերը, երբ նույնիսկ հազարամյակներ անց պատմության մեջ անունդ մեծատառերով գրելու են ՄԵՐԺՎԱԾ ԻՇԽԱՆԱԶԱՎԹ:
Ապրեք այնպես, որ չամաչեք ոմանց դեմքին նայել ու ստիպված լինեք փոխել ճանապարհը կամ փախցնել հայացքը, ապրեք հնարավորինս անկեղծ ու մաքուր, որ սեփական երեխաներին որպես ժառանգություն թողնեք ձեր անունն ու բարի համբավը, այլ ոչ թե գործած մեղքերի հատուցման պարտականությունը, որովհետև ոչ մի երեխա չպետք է պատասխան տա ծնողի սխալների համար:
Էս կյանքը չափազանց կարճ է սխալներ գործելու ու սխալներով ապրելու համար:
Ապրեք ճիշտ ու ամեն կարևոր որոշում կայացնելիս առաջնորդվեք ձեր մտքով, սրտով ու խղճով….
![]()