Ուկրաինայի եկեղեցում 19 մարդ վարակվել է կորոնավիրուսով

Ուկրաինայում Անդրկարպատյան շրջանում 19 բնակիչ վարակվել է կորոնավիրուսով տեղի եկեղեցում վիրուսակիր կնոջ հետ շփումից հետո: Այս մասին հայտարարել է շրջանի ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Գետմանենկոն:

Ըստ նրա՝ կոնտակտավոր 51 անձից 19-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:

«Սա վկայում է մեկուսացման շրջանում հնարավոր զանգվածային վարակման մասին», – ասել է պաշտոնյան Facebook- ում:

Ըստ վերջին տվյալների՝ Ուկրաինայում 418 մարդ վարակվել է COVID-19- ով, առողջացել է 5 մարդ, 9-ը մահացել են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ