«Հենց հիմա ձերբակալել Բակո Սահակյանին…». Դավիթ Ջալալյան

Չնայած հազարավոր քաղաքացիների հորդորին ու խնդրանքին, երկու օր անց Արցախում տեղի կունենան նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Նախօերին անդրադարձել էի Սահակյանի համապետական ընտրությունները մարդկային կյանքի գնով անցկացնելու որոշման մասին։

Սահակյանն աչք փակելով աշխարհում ավելի քան 30 հազար մարդու կյանք խլած պանդեմիայի վրա, հակադարձեց ՀՀ իշխանություններին և կրկին առաջ քաշեց հետևյալ թեզը՝ Արցախը Հայաստան չէ, և վերջ։ Սա իրավիճակի բարոյական և որոշ չափով նաև քաղաքական կողմն է։

Անդրադառնամ թերևս խնդրի իրավական հատվածին։ Մարտի 23-ին ՀՀ ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը և ՀՀ քրեական օրենսգիրքը լրացվեց նոր՝ 124.1 հոդվածով, որն ունի հետևյալ բովանդակությունը.

Անձին նոր կորոնավիրուսային վարակով (2019n-CoV) վարակելը պատժվում է տուգանքով՝ 400.000 ՀՀ դրամից 800.000 ՀՀ դրամի չափով կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով:

Նույն արարքը, որը կատարվել է 2 կամ ավելի անձանց կամ անչափահասի կամ ակնհայտ հղի կնոջ նկատմամբ՝ պատժվում է տուգանքով՝ 800.000 ՀՀ դրամից 1.000.000 ՀՀ դրամի չափով կամ կալանքով՝ 2-3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ 1-3 տարի ժամկետով: Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ 3-5 տարի ժամկետով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ