Որքան է այս պահին Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 424-ի: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքէջը:

30 անձ ապաքինվել է, 3 անձ մահացել է: Թեստերից 2054-ը բացասական արդյունք են տվել, 391 անձ փաստացի բուժվում է:

Այսօր գիշերը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել են կորոնավիրուսով վարակված ևս երկու անձինք: 55-ամյա կինը և 73-ամյա տղամարդը, ըստ նախարարի, «ունեին կորոնավիրուսային հիվանդություն՝ զուգակցված այլ քրոնիկական հիվանդություններով»:

Ավելի վաղ Թորոսյանը հայտնել էր, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բուժօգնություն ստացող թոքաբորբով 13 պացիենտներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ