![]()
Կորոնավիրուսով հիվանդ առաջին նորածինն է մահացել Միացյալ Նահանգներում, հայտնում է РИА Новости-ն:
Իլինոյսի առողջապահության դեպարտամենտի կայքում նշված է, որ խոսքը Չիկագոյում բնակվող երեխայի մասին է, որը դեռ մեկ տարեկան չկար:
«COVID-19- ից նորածնի մահվան դեպք դեռ չէր գրանցվել: Կատարվում է քննություն», – ասել է դեպարտամենտի ղեկավար Նգոզի Էզիկեն:
![]()