![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ցավակցական գրառում է կատարել:
«Ցնցված եմ ֆրանսիահայ ականավոր գործիչ, Ֆրանսիայի Օ-դե-Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահ, պաշտոնթաթող նախարար Պատրիկ Դևեջյանի մահվան բոթից:
Սա ծանր հարված է ֆրանսիահայությանը, հայ ժողովրդին, Ֆրանսիային: Պատրիկ Դևեջյանը մահացել է այս գիշեր, 75 տարեկան հասակում, կորոնավիրուսից:
Ցավակցում եմ բոլորիս», նշել է նա:
Ցնցված եմ ֆրանսահայ ականավոր գործիչ, Ֆրանսիայի Օ-դե-Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահ, պաշտոնաթող նախարար Պատրիկ…
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Sunday, March 29, 2020
![]()