Ինչ Է խորհրդանշում աղավնին Էջմիածնի խաչին կանգնած

2-3 ժամ առաջ երբ Մայր Աթոռում Հանրապետական Մաղթանք էր կատարվում, տեսախցիկը մի քանի անգամ ցույց տվեց, որ եկեղեցու խաչի վրա այս աղավնին է նստած: Հետաքրքիրն այն էր, որ այն սպասեց, մինչև արարողության ավարտն ու հենց աղոթքն ավարտվեց, օպերատորն էլի տեսախցիկը պահեց աղավնու վրա ու այդ պահին աղավնին թռավ: Ամբողջ ազգը տեսավ:

Ու հիմա ակտիվորեն տարածում են Ֆեյսբուքում: Աղավնին Աստվածաշնչում խորհրդանշում է հավատարմություն, որ բարի լուր բերեց Նոյին (Ծն. 8:11) և աղավնին նաև խորհրդանշում է Աստուծո Սուրբ Հոգին, որ աղավնապես իջավ Տեր Հիսուսի վրա, նրա մկրտության ժամանակ (Ղկ. 3:22): Սա լավ նշան է և հույս է տալիս բոլորիս: Գոնե հիշեցնում է Սբ. Գրքից այն ամենը ինչ նոր գրեցի: Բայց այս ամենը լավ է զղջացող մարդու համար:

Այս ամենը լավ է ապաշխարող մարդու համար: Այս ամենը լավ է սեփական անձը ուրացած, իր խաչը վերցրած ու Տեր Հիսուս Քրիստոսի ետևից գնացող մարդու համար: Սա մեզ պետք է հիշեցնի դարձի գալու: Սա պետք է քեզ հիշեցնի քո անձը Քրիստոսին նվիրելու:

Վերջի անգամ եր՞բ ես Ավետարանը բացել ու Աստուծո Խոսքը կարդացել: Մի ուշացրեք, սիրելի մարդիկ, մենք վերջին ժամանակներ ենք ապրում: Քրիստոսի ասած բոլոր նշաններն իրականանում են: Գոնե Աստուծո Խոսքը կարդացեք, ձեր ապրած ժամանակի նշանները հասկանալու համար: Փառք Աստուծո ամեն ինչի համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ