![]()
Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրության պայմաններում յուրաքանչյուրը յուրովի է փորձում իր ներդրումը ունենալ և ինչ-որ կերպ պայքարել համաճարակի դեմ։
Տանը մնա կոչին մասնակցում են շատ, շատերը։ Բոլորն էլ, իհարկե, պետք է հասկանան ստեղծված դրության լրջությունը։
Երգչուհիները, դերասանները, հասարակական գործիչները իրենց սոցիալական ցանցերի էջերում տեսանյութեր և գրառումներ են հրապարակում, որտեղ տանը մնալու կոչով դիմում են ողջ հայությանը։
![]()