Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 35 նոր դեպք է հաստատվել

Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 35 նոր դեպք։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը լարված է։ Մենք, ցավոք սրտի, հիվանդների աճ ենք ունենում։ Այսօր էլ 35 նոր ախտորոշում ենք ունեցել։ Բայց ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ իրավիճակը համարվում է կառավարելի, և մենք պետք է իսկապես այս մեկ շաբաթը հնարավորինս խիստ պահպանենք պարետատան սահմանած սահմանափակումները, որպեսզի մաքսիմալ կառավարելի պահենք կորոնավիրուսի տարածումը և մեր առողջապահական համակարգն անտանելի ծանրաբեռնվածության չենթարկենք»,- ասաց վարչապետը։

Նշենք, որ Հայաստանում մարտի 28-ի առավոտյան ժամը 10։00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 372 էր։ Հայաստանում մարտի 28-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 30 մարդ։

ՌԴ կառավարության որոշման մասին։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Saturday, March 28, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ