![]()
Երգիչ Գուրգեն Դաբաղյանը արտակարգ դրության այս շրջանում մեկուսացմանն ու առավել պասիվ առօրյային համակերպվելու խնդիր չի ունեցել։ Երգչի խոսքով՝ իրենք չեն ձանձրանում, իրավիճակին ըմբռնումով են մոտենում ու առօրյան ընտանեկան միջավայրում հնարավորինս հագեցած են անցկացնում։
Երգչի խոսքով՝ ինչպես բոլորը, իրենք էլ ժամանակի մեծ մասը տանն են անցկացնում․
«Իհարկե, օրվա ընթացքում դուրս գալիս եմ, որովհետև առանց դրա ուղղակի չենք կարող։ Խոսքը թե՛ գնումների գնալքւ, թե՛ մաքուր օդին գոնե մի քիչ քայլելու մասին է։ Բոլոր պահանջներին հետևում ենք՝ ունենում ենք դիմակ, ձեռնոցներ և տեղաշարժման թերթիկ։ Առհասարակ, ես ու կինս սիրում ենք միասին զբոսնել՝ կլինի հարակից այգո՞ւմ, թե՞ քաղաքից դուրս։ Դա շատ կարևոր ու անհրաժեշտ, կարելի է անգամ ասել, որ օգտակար բան է»։
Սիրելի զբաղմունքների մասին խոսելիս Գուրգենն ասաց․ «Տանը սիրում եմ դաշնամուր նվագել, երգել, ստեղծագործել։ Իննայի հետ ընդհանուր հետաքրքրություններ ունենք՝ տարբեր գրքեր ենք կարդում, հետո քննարկում։ Շատ ֆիլմեր ենք դիտում, դա մեր սիրելի զբաղմունքներից է անկախ կարանտինից։ Մեր նախասիրություններն էլ հիմնականում համընկնում են։ Համացանցից ու սոցցանցերից ենք օգտվում։ Փորձում ենք, չձանձրանալ և չենք ձանձրանում»։
![]()
Երգիչը նշեց, որ կարանտինն իրենց կյանքում շատ բան չի փոխել․ «Այնպես չէ, որ պասիվ առօրյան շատ ծանր ենք տանում, չենք կարողանում համակերպվել։ Եթե մեզնից ամեն մեկն իր առօրյան ճիշտ ու ընտանիքի միջավայրում կազմակերպի, հաստատ չենք նեղվի դրանից։ Բոլորս պետք է ըմբռնումով մոտենանք այս ամենին։
Սա բոլորիս անվտանգության համար է արվում, որքան պետք լինի, կհետևենք կանոններին։ Ես այն տղամարդկանցից եմ, որոնք ընտանիքի կողքին լինելու համար միշտ ժամանակ գտնում են ու շատ ժամանակ են անցկացնում սիրելի մարդկանց կողքին։ Բացի դա, ինձ մոտ ոչ միշտ է գերակտիվ շրջան, գուցե, այդ պատճառով նման խնդիր չունեմ։ Ամեն դեպքում, ընտանեկան կյանքը միշտ առաջնային է»։
![]()
![]()