«Հաղթանակ» զբոսայգու՝ տարիներ շարունակ անտեսված անտառը նոր շունչ կառնի

«Հաղթանակ» զբոսայգու անտառային հատվածն արդեն անցանելի է, այն շուտով նոր շունչ կստանա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից։

«Տասնյակ տարիներ տարածքին մոտենալն անհնար էր: Անհիշելի ժամանակներից այստեղ սանիտարական մաքրում չէր կատարվել:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ստորաբաժանումը նախորդ օրերին բարեկարգման հսկայածավալ աշխատանքներ է կատարել: Դրանք շարունակվելու են՝ զբոսայգու կանաչ հատվածները համաքաղաքացիներին խնամված վերադարձնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ