«Մնա տանը». Սիրելի՛ հայ ազգ ջան, եկեք բոլորս միասին մնանք տանը. Զառա Սահակյան

Տանը մնալու և այդպիսով վարակը հնարավորինս շրջանցելու կարևորության մասին «Շանթ» ՀԸ-ն շարունակում է հիշեցնել հայտնիների շուրթերով:

Այս անգամ «Շանթի» հումորային հաղորդաշարերից մեկի՝ Women’s Club-ի անդամներն են հորդորներ ուղղել, պատմել, թե որքանով են հետևում սահմանված կարգին, որն է այն տարբերակը, որը կօգնի հաղթահարել ճգնաժամային այս օրերը:

Women’s Club-ի սիրված դերասանները այս ամենն արել են հումորային եղանակով, բայց ոչ ամենևին թեման անլրջացնելու հաշվին: Ժպիտն ու հումորն այս պարագայում պարազապես կօգնեն խուճապի չմատնվել ու սթափ դատել:

«Սիրելի՛ հայ ազգ ջան, առաջին անգամ չէ, որ մենք աշխարհին ապացուցում ենք, թե ինքան հզոր ենք, երբ համախմբված ենք ու միասին: Եկեք այս անգամ էլ բացառություն չանենք, բոլորս միասին մնանք տանը՝ մեր և ձեր շահերից ելնելով: Սիրո և բարի մթնոլորտում ցանկացած վիրուս կչքվի հօդս»,- իր տեսաուղերձում ասել է դերասանուհի Զառա Սահակյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ