«Ինչքան շատ մնաք տանը, այնքան ավելի շուտ կխաղամ ներկայացումս…». հորդոր Թամարա Պետրոսյանից

Տանը մնալու և այդպիսով վարակը հնարավորինս շրջանցելու կարևորության մասին «Շանթ» ՀԸ-ն շարունակում է հիշեցնել հայտնիների շուրթերով:

Այս անգամ «Շանթի» հումորային հաղորդաշարերից մեկի՝ Women’s Club-ի անդամներն են հորդորներ ուղղել, պատմել, թե որքանով են հետևում սահմանված կարգին, որն է այն տարբերակը, որը կօգնի հաղթահարել ճգնաժամային այս օրերը:

Womens Club-ի սիրված դերասանները այս ամենն արել են հումորային եղանակով, բայց ոչ ամենևին թեման անլրջացնելու հաշվին: Ժպիտն ու հումորն այս պարագայում պարազապես կօգնեն խուճապի չմատնվել ու սթափ դատել:

«Շատերն ինձ հարցնում են, թե երբ եմ ես խաղալու իմ՝ «Տանը մնացի» ներկայացումը: Ասեմ՝ ինչքան շատ մնանք տանը, այնքան ավելի շուտ ես կխաղամ իմ ներկայացումը, որովհետև մեզ միշտ թվում է, որ վիրուսը մեզ չի կպչի, բայց արի ու տես, որ ոչ ոք դրանից ապահովագրված չէ: Այնպես որ, սիրելինե՛րս, խնդրո՛ւմ եմ, հետևե՛ք բժիշկների հորդորներին, մնացե՛ք տանը, պահպանե՛ք անվտանգության կանոնները, որպեսզի չվնասեք և չվնասվեք»,- ասել է դերասանուհի Թամարա Պետրոսյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ