![]()
Արտերկրում ծառայող ՀՀ ԶՈւ զինծառայողների՝ առաքելությունների մասնակցող խաղաղապահների շրջանում կորոնավիրուսի վարակակիրներ և նույնիսկ նրանց հետ շփվածներ չկան։ Այս մասին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի կազմակերպած ուղիղ միացման ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հրամանատար Արտակ Տոնոյանը։
Նրա խոսքով՝ ինքը կապի մեջ է զորախմբերի հետ, և նույնիսկ որևէ կասկած չկա վարակման հարցերով։
Աֆղանստանում ծառայություն իրականացնող զորախմբի հրամանատարն էլ տեղեկացրեց, որ վարակից խուսափելու համար զորախմբերի բազաները մեկուսացված են, և քաղաքացիական բնակչության հետ որևէ շփում բացառված է։
Նրա խոսքով՝ զինծառայողներին էլ բաժանված են հիգիենայի միջոցներ՝ անհատական մակարդակում վարակից խուսափելու համար։
ՄԱԿ-ի հովանու ներքո Լիբանանում, ինչպես նաև` ՆԱՏՕ-ի՝ «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրով Կոսովոյում, Աֆղանստանում խաղաղապահ առաքելություններ իրականացնող մեր զորախմբերի զինծառայողներն առողջ են, կատարում են իրենց առջեւ դրված խնդիրները։
Posted by Shushan Stepanyan on Saturday, March 28, 2020
![]()