Հայկական զինված ուժերում կորոնավիրուսի նոր դեպքեր չկան…

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը այսօր ուղիղ միացմամբ տեղեկացրեց, որ զինծառայողների շրջանում կորոնավիրուսի վարակման նոր դեպքեր չեն արձանագրվել, նոր մեկուսացվածներ չկան։

Խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրեց նաև ընթացիկ իրավիճակի մասին։

Այսպիսով, կա վարակակիր 5 զինծառայող, որոնք նախապես մեկուսացված են եղել։

Այլ երկրներում խաղաղապահ առաքելություններ իրականացնող մեր զորախմբերի զինծառայողներն առողջ են, կատարում են իրենց առջեւ դրված խնդիրները։

Posted by Shushan Stepanyan on Saturday, March 28, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ