![]()
Հունաստանը շտապ տեղեկություն է հայտնել , որ Թուրքիան այրել է ներգաղթյալների ճամբարը.
Հունաստանի կառավարությունը մեղադրել է Թուրքիայի իշխանություններին `Էվրոս գետի մերձակայքի սահմանին գտնվող ներգաղթյալների ճամբարը այրելու համար:
Ըստ Հունական լրատվամիջոցների տեղեկությունների, որտեղ նաև հրապարակվել է դեպքի տեսագրությունը, Թուրքիայի իշխանությունները անօրինական կերպով ստիպել են ներգաղթյալներին նստել ավտոբուսներ և տարել են անհայտ ուղղություններով: Ներգաղթյալներից մեկը սոցցանցի իր էջում գրել է, որ ոստիկանությունը հրամայել է հավաքել իրերը և ոչնչցրել են մարդկանց ժամանակաոր կացարանները:
Ավելի վաղ Հունաստանը բացել էր ԵՄ սահմանները՝ հայտնելով, որ սիրիական Իդլիբում իրավիճակի սրումից հետո այլևս չի կարող զսպել փախստականների հոսքը: Հունաստանը հրաժարվել էր ընդունել ներգաղթյալների նոր ալիքը, նրանք երկրի սահմանին կից ճամբար էին ստեղծել: Մարտի սկզբին ավելի քան 47 հազար ներգաթղյալ 1 օրում հասել էր Եվրամիություն: Դրանից հետո ԵՄ-ը հայտարարել էր հունական սահմանի պաշտպանության համար ուժեր ուղարկելու մասին:
![]()