Չինաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել

Չինաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է.

«Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ Հայաստանի և Չինաստանի միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի ժամանակավոր կասեցումը երկարաձգվել է մինչև մայիսի 31-ը։

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ  մարտի 28-ի ժամը 00.00-ից Չինաստանը ժամանակավորապես (ժամկետ նշված չէ) դադարեցնում է օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ նաև գործող վիզա և կացության կարգավիճակ ունեցող քաղաքացիների մուտքը երկիր։

Այս մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղմամբ։

https://www.fmprc.gov.cn/mfa_eng/wjbxw/t1761867.shtml »:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ