![]()
Միլանի արվարձանային Պավիա բնակավայրում մեկ տասնյակ երեխաների մոտ արձանագրվել է կորոնավիրուսային վարակում։
Նրանցից մի քանիսը նույնիսկ մեկ ամսական չկան, իսկ ամենափոքրն ընդամենը 6 օրական է։ Այս մասին տեղական La Provincia pavese պարբերականին հայտնել են բնակավայրի բժշկական կենտրոնի բժիշկները։
Երեխաներից որևէ մեկի մոտ, սակայն, վարակի փոխանցումը ներարգանդային չի եղել։ Նրանք բոլորը վարակը ստացել են ծնվելուց հետո՝ բարեկամների հետ, հատկապես՝ մայրերի հետ շփումների ժամանակ։ Երեխաների մեծ մասի վիճակը լավ է։
Միայն մեկ երեխայի դեպքում է անհրաժեշտ եղել տեղավորել ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Նրան տեղափոխել են Միլան՝ բժշկական օգնություն ցույց տալու համար։
![]()