«Պետք է շատ լուրջ քննարկենք ԲՀԿ-ան այս «պատգամավորի» հոգեբանական սրացման պատճառները…». Ալեն Սիմոնյանը՝ Գևորգ Պետրոսյանի մասին

Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյա էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի գրառմանը.

Կարծում եմ մենք պետք է շատ լուրջ քննարկենք ԲՀԿ-ան այս «պատգամավորի» հոգեբանական սրացման պատճառները, արդյոք այս սրացումը կապված է կառանտյայի հետ, թե տարիներ շարունակվող ծաղրի հետևանքով հոգեբանական պոռթկում է:

Խոստանում եմ հրապարակավ պարզել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԲՀԿ-ական պատգամավորը գրել էր.

Armnews-ով կոմեդիա է ցուցադրվում՝ <<Զանգ քաղաքացիներին>>…
Նայեք, բայց չվատանաք…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ