«Այսօր լսեցի վարչապետի հեռախոսազանգերը… կար մի զանգ, որը իրոք հուզեց ինձ…». Հրանտ Ճաղարյան

Հրանտ Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Այսօր լսեցի վարչապետի հեռախոսազանգերը։ Ոչ ամբողջովին։ Որոշ մասը։ Ճիշտ էր դա թե ո՞չ։ Տեղի՞ն էր, թե անտեղի՞։ Այդ հարցերի պատասխաները թողնում եմ ձեզ, քաղաքական վերլուծաբաներիդ, որ հանկարծ պարապ չմնաք։ Ես ուրիշ հարցի շուրջ եմ ուզում խոսել։ Գիտեք ինչու՞ կիսատ նայեցի այդ լայվը։ Որովհետև այդ հեռախոսազանգի մեջ կար մի զանգ, որը իրոք հուզեց ինձ։ Հուզեց, բայց չզարմացրեց, որովհետև ես այդ տեսակի մասին գիտեի։ Ուղղակի իմացածս ևս մեկ անգամ վերահաստատվեց։

Փաշինյանը մի տարեց, թոշակառու կնոջ հետ էր խոսում։ Ով պարզվեց ապրում է սայլակին գամված, առաջին կարգի հաշմանդամ տղու ու երկու աղջիկ թոռների հետ։ Ինքն ել աշխատում է պահակ։ Այո պահակ։ Թոշակառու կինը գերադասում է աշխատել պահակ, բայց չմուրալ, չխնդրել։ Չէ, ես չեմ մեղադրում մուրացողներին ու խնդրողներին, որովհետև չունեմ այդ իրավունքը։ Բայց ես ունեմ մեկ ուրիշ իրավունք։ Բարձրաձայնել ու ներկայացնել իսկական մարդ, քաղաքացի որակը։ Համենայն դեպս իմ պատկերացմամբ։ Բայց ինձ ավելի շատ հուզեց ոչ թե, որ այդ կինը աշխատում է, այլ մեկ ուրիշ կարևոր բան։ Պարզվեց, որ այդ կնոջ ընտանիքը ապրում է իր պահակի աշխատավարձով, իր թոշակով, տղու հաշմանդամության թոշակով։ Ու այդ գումարով ապրում են՝ ինքը, տղեն ու երկու թոռները, որից մեկը ուսանող։ Հուսով եմ պատկերացրիք չէ՞ այդ ընտանիքի վիճակը։ Պատկերացրեք, որովհետև հիմա ամենա կարևորն եմ ասելու։ Երբ որ Փաշինյանը, այդ կնոջը հարցրեց, — բա ոնց ե՞ք ապրում այդ միջոցներով։ Այդ կինը պատասխանեց,- Լավ, պարոն Փաշինյան ջան, չենք բողոքում։ Նոռմալա ամեն ինչ։ ( մեջ բերում եմ ոչ բառացիորեն)։

Միշտ զարմացել էմ։ Մարդ ինչքան չունևորա լինում, ավելի շատա գոհ ու բավարարված զգում իրեն քան ունևորը, որի համար չկա բավարարվելու ու չլացելու սանդղակ։ Բան չունեմ ասելու։ Հիմա էլ, արտակարգ իրավիճակի ընդացքում, իրոք կան մարդիկ, որ ունեն օգնության կարիք։ Ու պետությունը, ոչ թե պետք է, այլ պարտավոր է օգնել նրանց։ Բայց ախր եկեք ինքներս մեզ հետ անկեղծ լինենք։ Բողոքողների մի մասը ունի հնարավորություն առանց օգնության ապրելու։ Անձամբ եմ մարդ ճանաչում, որ էն խառը տարիներին X5 — ով գնում էր փարոսից 3 շիշ ձեթ ու 5 կիլո ալյուր ստանալու։ Ու իր կարգախոսը գիտեք ո՞րն եր։ Շնից մազ պոկելնել է քյար։ Լավ եթե առաջ իրոք շնից մազ էիք պոկում, ապա հիմա հաստատ իմացեք, որ էս պահակ, թոշակառու կնոջ օգնությունից եք գողանում։ Մարդ գիտեմ, որ երեկ գրել էր, թե բա հիմա, որ չենք աշխատում լույսի փողը ո՞նց ենք մուծելու։ Ախր հարգելիս, դու ասենք եթե ասեիր, թե քո գեր թանկանոց մեքենաի տարվա տուրքը ո՞նց ես մուծելու մի պահ կարող է հավատայի։ Արա բա դու՞ ու լույսի փողը։ Մարդ գիտեմ, որ մինչև արտակարգ իրավիճակը vivaldi խանութից հոգնավ շորիկ ու սումոչկա առնելով։ Իսկ արտակարգ իրավիճակի հաջորդ օրը , արդեն մի վայնասուն էր կապել, թե բա ոնցե՞նք ապրելու ու կոմունալները մուծելու։ Երկիրը փոքրա ու շատերը շատերին ճանաչում են։ Մի խայտառակեք ձեզ։

Հասկանում էմ բոլոր գործարարներին։ Դժվարա զրո տոկոս եկամուտով հարկեր մուծել ու դեռ մարդկայնորեն տանջվել, որ չես կարող պարապուրդի մատնված աշխատողիդ մի բանով օգնես։ Բայց սա համաշխարհային խնդիրա։ Պետությունն էլ պարտավոր է հնարավորինս աջակցել։ Բայց գիտենք չէ՞ էդ հնարավորությունների մասին։ Դիմանալա պետք։ Ուրիշ ճար չկա։
Իսկ շնից մազ պոկողներին ու մեր համար լավ կլրնի, երբ երկրի համար վատ լինի, կարգախոսով ապրողներին, խորհուրդ կտամ հանգիստ սթրվեք տեղներդ։ Էսելա անցնելու ու ձեր քյարը կլինի միայն այն, որ ձեր դիմակները ևս մեկ անգամ կպատռվի։ Հայրենասիրությունը ստատուս գրելով ու շենքի դեմի բեսեդկում ճոռո- ճոռո խոսալով չի։ Ախր բոլորս ել գիտենք, թե ոնցա թալանված էս երկիրը։ Ախր բոլորս էլ գիտենք, որ արդեն սկսել էին պետական մշակութային արժեքները հանել վաճառքի։ Ախր գիտենք, որ մարդիկ կան, որ օր օրի ԵՐԱԶՈՒՄ ԵՆ դրությունը ավելի վատանա, չեմ զարմանա եթե իմանամ, որ նույնիսկ երազում են, որ զոհերի քանակը շատանա, բանակում հայտնվի հիվանդությունը, մենակ թե իրենց ռեյտինգը բարձրանա ու իրենք կարողանան բան ունենան խոսելու Նիկոլի դեմ։ Այո Նիկոլի դեմ։ Որովհետև ներկա իշխանություն չկա։ Որովհետև Նիկոլը մենակա։ Բայց սա արդեն ուրիշ հարց է։ Ժամանակ ունենամ մի օր դրան էլ կանդրադառնամ։

Իսկ հիմա իմ մասով։ Ինձ ճանաչողները լավ գիտեն, որ այնպես չի, որ գումարը ջեբերիցս թափվում է։ Դրա համար, էն արդեն պարապած թեքստը, թե ձենդ թաք տեղիցա գալիս անիմաստ չգրեք։ Ինձ ճանաչողները գիտեն, որ ես քիչ թե շատ անգրագետ չեմ։ Գիտեմ, թե ինչ է նշանակում ֆորս մաժորային իրավիճակը։ Գիտեմ յուրաքանչյուր պայմանագրում այդ կետի առկայության մասին։ Բայց ես, թե էս ամիս, թե մյուս ամիսներին մուծելու եմ լույսի, ջրի, գազի ու բանկերի վարկերս։ Մուծելու եմ զուտ նրա համար, որ բավարարվեք ու մարդ լինեք, գոնե էս խառը ժամանակում չգնաք ու չծեծեք այդ կնոջ ու այդ կնոջ նմաների դուռը։ Մուծելու եմ նրա համար, որ երբ որ աչքներիս առաջ երկրի ստրատեգիկ նշանակության օբյեկտները, լույսը, ջուրը, գազը, կապը, բանկային համակարգը վաճառում էին ռուսին, ֆրասիացուն, գերմանացուն, մենք լուռ նայում էինք դրան կողքից։ Որովհետև մտածում էինք, թե մեկա խոսանք բան չի փոխվելու։ Ու վճարելու եմ զուտ նրա համար, որ էն ինչ որ փոխվելա, էլ ետ չփոխվի։ Ափսոս։ Ուղղակի շատ ափսոս, որ հնարավորություն չունեմ, այդ կնոջ ու իր նմաների լույսի փողնել շփեմ ռուսի դեմքին։

Խնդրագիր։
Խնդրում եմ քոմենթներում, մենք նախկիների դեմ պայքարել ենք։ Բա պարգևավճարները։ Ու նման տիպի անգիր արած տեքստեր չգրեք։ Իսկ գրողները կապացուցեն, որ փոստիցս ոչինչ չհասկացան։

Եթե մինչև այս տողը կարդացիր, ուրեմն հալալա քո համբերությանը։

Լավ մնացեք։ Կարևորը առողջ եղեք, որը աստծո կողմից է տրվում։ Մնացած երկրայինը, ձեռքբերովի է։
Էդքանը։

Այսօր լսեցի վարչապետի հեռախոսազանգերը։ Ոչ ամբողջովին։ Որոշ մասը։ Ճիշտ էր դա թե ո՞չ։ Տեղի՞ն էր, թե անտեղի՞։ Այդ հարցերի…

Posted by Հրանտ Ճաղարյան on Friday, March 27, 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ