Որքան գումար փոխանցվել այս պահին կորոնավիրուսի հաղթահարման աջակցության հաշվին

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 27.03.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 691470587.8 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 2802:

Հիշեցնենք, որ Հայաստանում 2 ամսական երեխայի և նրա մոր մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Լուրն այսօր հաստատել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա  նոր տվյալներ է ներկայացրել Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների և արդեն բուժված քաղաքացիների վերաբերյալ:

Նախարարը նաև ցավակցություն է հայտնել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացած կնոջ հարազատներին՝ նշելով, որ հիվանդի անամնեզը բարդացած էր հարակից քրոնիկ հիվանդություններով, և այդ պատճառով բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ