«Տենց լավ չէր ընկեր խոսնակ, զորմասի համարը, վաշտը ու արյան խումբն էլ հայտնեիր պրծնեինք…»․ Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն անդրադարձել է այսօր ՊՆ մամլո խոսնակի ուղիղ եթերին, որտեղ մամլո խոսնակը հարցնում է զինծառայողների անձնական տվյալները և այն հրապարակվում է , որը ըստ Չախոյանի անթույլատրելի է։

Գրառման մեջ մասնավորապես ասվում է․

ՊՆ մամլո խոսնակին մեկդ փոխանցեք, որ չի կարելի վիրուսով վարակված կամ մեկուսացված քաղաքացիների անձնական տվյալները հրապարակել, առավել ևս կարանիտինի մեջ գտնվող, մեկուսացված ու արդեն կորոնավիրուսով վարակված զինծառայողների…

Ու ընդհանրապես կապ չունի, թե էդ զինծառայողներն իրենց համաձայնությունը տվել են, թե չէ, վերջիններիս տեսանկարահնելն ու անձնական տվյալները հրապարակելը անթույլատրելի է:

Ունենք 300 և ավելի վարակված քաղաքացիներ, բայց ոչ մեկի տվյալները չենք հրապարակում, էս մարդը բռնել զինծառայողներին է նկարահանում:

Տենց լավ չէր ընկեր խոսնակ, զորմասի համարը, վաշտը ու արյան խումբն էլ հայտնեիր պրծնեինք…

Էս գրառմանն էլ հանկարծ չպատասխանես, թե բա զինվորներն իրնց լավ են զգում, վիճակն էլ հսկվում է… դա առանց քեզ էլ գիտենք… առանց էդ տեսանկարահանման…

ՊՆ մամլո խոսնակին մեկդ փոխանցեք, որ չի կարելի վիրուսով վարակված կամ մեկուսացված քաղաքացիների անձնական տվյալները…

Posted by Taron Chakhoyan on Friday, March 27, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ