Ինչպես է մեկուսացված զինվորների առողջական վիճակը․ մանրամասնում են իրենք

Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել , այնուհետև քիչ ավելի ուշ գրառում կատարել․

Քանի որ մեկուսացված (ընդգծեմ` ոչ վարակակիր) զինծառայողների անձնական տվյալները հանրայնացնելու մտահոգություններ են հնչում, ապա նպատակահարմար եմ գտնում պարզաբանելու, որ զինծառայողները նախապես հայտնել են իրենց համաձայնությունը նկարահանվելու տեսանյութում և իրենց խոսքը հղելու հանրությանը: Մեկուսացված զինծառայողների տրամադրությունը բարձր է, որևէ խնդիր չունեն, նրանք պաշտպանության նախարարության մշտական հոգածության ներքո են:

Posted by Shushan Stepanyan on Friday, March 27, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ