Երկու ամսական երեխայի վարակված լինելու լուրը նախարարը հաստատեց

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերի միջոցով նշեց, որ, դժբախտաբար, երեկ «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցում գրանցվեց մահվան մեկ դեպք՝ տարեց քաղաքացու, որը սրտի ռիթմի խանգարումներին և այլ խրոնիկ հիվանդություններին զուգահեռ ուներ նաև կորոնավիրուսի հիվանդություն:

Երեկ տեղի է ունեցել մոտ 40 քաղաքացու մեկուսացումից դուրսգրում, քանի որ նրանց թեստերը եղել են բացասական: Այսօր կրկնակի բացասական թեստ ունեցող 10 անձ ևս դուրս է գրվելու, և կան փաստացի 28 բուժված քաղաքացիներ: «Այս պահին ունենք 329 հաստատված, 28 բուժված քաղաքացիներ»,- ասաց Թորոսյանը:

Իրավիճակի թարմացում 11:30, 27.03.2020թ.

Posted by Arsen Torosyan on Friday, March 27, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ