«Իսկ եթե ասեմ, որ էս վիրուսի շնորհիվ շատ բան ա փոխվում դեպի լավը»․ Սոս Ջանիբեկյան

Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկ եթե ասեմ, որ էս վիրուսի շնորհիվ շատ բան ա փոխվում դեպի լավը, ավելի կարևոր բաներ քան տնտեսությունն ա ու նյութական աշխարհը, մենք ավելի մոտ ենք կանգնում ու քայլ ենք անում էն հոգեվիճակին, որը իրականում մեր երջանկությանը հասնելու կենսական ու կարևոր մասն ա: Ինչքան անիմաստ «գոնկեք» ու վազք ա վերջանում, որը սնուցում էր էգոն ու ինչքան մոտ ա սիրտդ խախաղ ու ուրախ լինելուն:

Ինչքան ավելի համովա տան գրեչկեն ու ինչքան անիմաստ թանկարժեք ռեստորանի թանկարժեք ուտեստը: Ու ինչքան ավելի հարազատ են Քո հարազատները, որոնցից օտարացել էիր ու հարազատացել առօրյա օտարներին:
Էս սենց կարճ…

Շնորհակալություն բնությանը, որ պատասխան տվեց մարդկությանը, գլոբալ տաքացումից, վառված անտառների, սատկած կենդանիների, կտրված ծառերի համար, պղտորված ջրերի համար: Որպես հատուցում, սա շատ ավելի մեղմ ա:

Թող առողջանան կորոնավիրուսով հիվանդները և թող առողջանան մտքով ու հոգով հիվանդները: Առողջություն բոլորիս:

Մի խոսքով, ես սրա մասին ավելի երկար կկիսվեմ: Էս դեռ սինոպսիսն էր»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ