Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն այսօր՝ ժամը 19:30-ին:
«Հանրապետության հրապարակում տեղի կունենա ամանորյա համերգ-ներկայացում, որի ընթացքում հանդիսավոր կերպով կվառվեն գլխավոր ու նոր տոնածառի լույսերը: Երևանի քաղաքապետարանը բոլորին սիրով հրավիրում է մասնակցելու տոնական միջոցառմանը:
Միջոցառման նախապատրաստման ընթացքում հարակից որոշ փողոցների երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի:
Պատճառվող անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասված է հաղորդագրությունում: