«Եռագույնով հաղթենք կորոնավիրուսին»․ Դավիթ Ջալալյան

Դավիթ Ջալալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Եռագույնով հաղթենք կորոնավիրուսին

Աշխարհի բոլոր երկրներն այսօր դժվարին պայքար են մղում կորոնավիրուս կոչեցյալի դեմ։ Օր օրի, ժամ առ ժամ, րոպե առ րոպե ավելանում է համաճարակից մահացածների թիվը։ Մահվան առաջին դեպքը գրանցվեց նաև մեր երկրում։

Ճգնաժամի միակ արդյունավետ միջոցն այս պահին ինքնամեկուսացումն է և համախմբումը ընդհանուր գաղափարի շուրջ։ Գաղափար, որի հիմքում հաղթանակն է վիրուսի նկատմամբ։

Այս օրերին բոլորս տանն ենք եւ մի կողմ դրած վախն ու հուսահատությանը, ամուր կանգնած ենք համաշխարհային չարիքի դեմ։ Որպես միասնականության դրսևորում ես՝ ՀՀ քաղաքացիս, այս պահից պատշգամբից կախում եմ մեր պետության խորհրդանիշներից մեկը՝ Հայաստանի պետական դրոշը։ Անկախ քաղաքական եւ նույնիսկ կրոնական հայացքներից՝ համաերկրացիներիս առաջարկում եմ միանալ այս ակցիային։

Եկեք դժվարին օրերին ողողենք Հայաստանի դատարկ քաղաքներն ու փողոցները մեր եռագույնով։ Եկենք միասին հաղթենք պանդեմիային մեր պետության խորհրդանիշով։ Ես արդեն կատարել եմ առաջին քայլը։

Աստված մեզ պահապան, Առողջություն բոլորիս։

Հ․Գ․ Խնդրում եմ հնարավորինս տարածել։

Եռագույնով հաղթենք կորոնավիրուսինԱշխարհի բոլոր երկրներն այսօր դժվարին պայքար են մղում կորոնավիրուս կոչեցյալի դեմ։ Օր…

Posted by David Jalalyan / Դավիթ Ջալալյան on Thursday, March 26, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ