Ֆելիքս Ցոլակյանն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է կորոնավիրուսի կանխարգելման հաշվեհամարին

ՀՀ արտակարգ իրավիճակների  նախարար Ֆելիքս Ցոլակյանն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է ֆինանսների նախարարության գանձապետարանում կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար բացված հաշվեհամարին:

Այդ մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Հիշեցնենք, որ Ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։

✅ Ստացող՝ Կենտրոնական գանձապետարան։

✅ Գանձապետական հաշվի համարն է՝ 900005001947:

Խնդրում ենք փոխանցում կատարելիս առաջ նշել նպատակը՝ «Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին»։

Ստացված միջոցները օգտագործվելու են բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման վրա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ