5 տարի մարման ժամկետով, 0%-ով մինչև 300 միլիոն դրամի վարկեր ֆերմերներին

 

Հայկական տեղեկատվական միասնական հարթակում այսօր ասուլիսով հանդես եկան ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Տիգրան Գաբրիելյանը։

Խոջոյանի խոսքով՝ ճգնաժամային իրավիճակներում գյուղատնտեսությունն էլ ավելի կարևորություն է ստանում, և գնալով աշխարհում աճում է գյուղատնտեսական մթերքների պահանջարկը։ Քանի որ Կառավարությունն այսօր հաստատեց Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառումը, որը վերաբերում է գյուղատնտեսությանը, փոխնախարարները մանրամասն ներկայացրին դրանք։

էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը ներկայացրեց անասնաբուծության և տոհմային անասնաբուծության ոլորտում իրականացվելիք աշխատանքները։ Փոխնախարարի խոսքով՝ եթե նախկինում տոհմային տավարաբուծության ծրագրով ֆերմերները կարող էին տոհմային անասուն ձեռք բերել 2 տոկոս վարկային պրոդուկտով, հիմա նրանք կարող են ձեռք բերել 0 տոկոս վարկով։

«Վարկի գումարը մեկ մենատնտեսի կամ ֆերմերի համար կազմում է մինչև 300 միլիոն դրամ, վարկի մարման ժամկետը մինչև 5 տարի է, նաև արտոնյալ ժամկետ կա՝ 1 տարի»,- նշեց Գաբրիելյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ