Ոստիկանության պարզաբանումը՝ կենդանիներին կապելու և ասֆալտով քարշ տալու հրապարակման վերաբերյալ

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել.

Համացանցում հրապարակում էր արվել, որ «կենդանիներին կապել են մեքենայից և քարշ տվել ասֆալտով»։

Հրապարակման հիման վրա ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ ու պարզել արարքը կատարած անձի ինքնությունը։

Քաղաքացին, որը Երևանի բնակիչ է, այս պահին ոստիկանության Էրեբունու բաժնում է։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՀամացանցում հրապարակում էր արվել, որ «կենդանիներին կապել են մեքենայից և քարշ տվել ասֆալտով»։ Հրապարակման…

Posted by ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia on Thursday, March 26, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ