![]()
Մինչ կառավարության նիստի օրակարգին անցնելը վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու հայտարարությամբ հանդես եկավ:
«Մենք փաստորեն արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ մեր որոշման մեջ փոփոխություններ կատարեցինք, որոնցով խոսքի ազատության հետ կապված սահմանափակումները բերվեցին նվազագույն մակարդակի, դրանք վերաբերում են առողջապահական թեմաներին, բայց ռեժիմը, որ գործում էր, կարևոր էր հավասարակշռված դաշտ պահելու համար, որ կորոնավիրուսի հետ կապված վստահեն միայն կառավարության և պաշտոնական մարմինների տված տեղեկատվությանը»,- ասաց նա:
Երկրորդը վերաբերում էր Արցախի ընտրությոսւնների ժամանակ Հայաստանից դիտորդական առաքելության մեկնմանը:
Նշեց.
«Տեղյակ եք, որ մարտի 31-ին Արցախում տեղի են ունենալու նախագահական և խորհրդարանական ընտրություններ, սպասվում է ՀՀ դիտորդների մասնակցություն, ունենք այսօր Հանրապետությունում կորոնավիրուսի արագ թեստեր, եկեք պայմանավորվենք, որ համագործակցենք դիտորդական կազմակերպությունների հետ, հասկանանք՝ դիտորդները ռիսկային գոտիների՞ց են, թե՞ ոչ, եթե ռիսկային գոտիներից են, մեկնումից առաջ թեստավորվեն արագ թեստերով: Մինչ այս պահը Արցախում դեպք չի հայտնաբերվել, բայց տասնյակ մարդիկ թեստավորվել են: Ամեն ինչ անել, որ հատկապես դիտորդական խմբի հետ կորոնավիրուսն Արցախ մուտք չգործի»:
Մանրամասները՝ տեսանյութում:
![]()